Ղարաբաղի ադրբեջանական համայնքը՝ Լավրովի արտահայտությունների մասին

13:11   13 Նոյեմբեր 2019    227

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվի արտահայտությունների հետ կապված հայտարարություն է տարածել։

Համայնքից Hayatsk.info ստացված հայտարարությունում ասվում է.

«Մենք, որպես Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ մարզի ադրբեջանական համայնք՝ հայտարարում ենք, որ Սերգեյ Լավրովի նման փորձառու դիվանագետի կողմից նման հայտարարության հնչեցնելը՝ լուրջ ափսոսանք և զարմանք է առաջացնում։

Անցած ամսին նախագահ Իլհամ Ալիևը՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում ելույթ ունենալով Միջազգային «Վալդայ» ակումբի XVI ամենամյա լիագումար նիստում՝ պարզություն մտցրեց այդ հարցում և նշեց, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացողություն գոյություն չունի։ Լեռնային Ղարաբաղը ունի բնակչություն, որը մինչև հակամարտության սկիզբը բաղկացած է եղել՝ իրավահավասար ադրբեջանական և հայկական բնակչությունից։ Հայաստանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով օկուպացված Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների ադրբեջանական բնակչությունը ենթարկվել է էթնիկական զտման։

Հակամարտության կարգավորման համար պատասխանատու ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքները որոշվել են, որպես շահագրգռված կողմեր։ Միջազգային կարևոր կազմակերպությունների՝ հայ-ադրբեջանական, հակամարտության հետ կապված փաստաթղթերում նույնպես երբեք չի նշվել «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացողությունը։

Ուզում ենք հիշեցնել, որ 2019 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որտեղ ներկայացված է նաև Ռուսաստանը, երկու անգամ այց են իրականացրել տարածաշրջան և կրկին անգամ իրենց եզրափակիչ համատեղ հայտարարություններում առանձին նշել են՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների հետ հանդիպումները։

Ճեպազրույցի ժամանակ Սերգեյ Լավրովի կողմից հնչեցված կարծիքը ափսոսանքի զգացում է առաջացնում նաև այն պատճառով, որ նա չի ընդգծում Լեռնային Ղարաբաղից և հարակից 7 շրջաններից ավելի քան 1 միլիոն ադրբեջանցի փախստականների իրնեց հողեր վերադառնալու իրավունքը։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի որոշումն է ընդունելի Ադրբեջանի համար, ապա այն նկատառում է՝ միջազգային ողջ հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, փախստականներին և հարկադիր վերաբնակներին իրենց հարազատ հողեր, ներառյալ Լեռնային Ղարաբաղ վերադարձը։ Սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին և Հելսինկիի եզրափակիչ ակտին համապատասխանող պահանջներ են։

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորը միջազգային միջոցառումներում իր ելույթների ժամանակ անձամբ պահանջել է հետևել ՄԱԿ-ի Կանոնադրությանը և կատարել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի պահանջները, ինչպես նաև դրա համար քննադատել է մյուս պետություններին։

Մենք, Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղ մարզի ադրբեջանական համայնքը՝ կրկին անգամ հայտարարում ենք, որ մեր համայնքի ավելի քան 80 հազար անդամները սպասում են այն օրվան, երբ նրանք կվերադառնան իրենց հարազատ վայրեր։ Մենք հայ-ադրբեջանական, հակամարտության մեջ միջնորդային առաքելություն իրականացնող համանախագահներից և միջազգային հեղինակավոր կազմակերպություններից ակնկալում ենք արդար դիրքորոշում։ Միայն դրանից հետո Լեռնային Ղարաբաղում կհաստատվի խաղաղություն և, ինչպես նախկինում, ադրբեջանցիները և հայերը կկարողանան խաղաղ պայմաններում ապրել՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԼեռնայինՂարաբաղ   Լավորվ  


Վերնագիրի այլ պիտակները