Apple-ը ներկայացրել է պատմության մեջ ամենահզոր MacBook Pro 16 նոթբուքը

21:08   16 Նոյեմբեր 2019    701

Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր MacBook Pro նոթբուքը՝ 16 դյույմ անկյունագծով Retina էկրանով և Magic Keyboard նորացված ստեղնաշարով:

Հղում անելով ընկերության կայքին, նորագույն նորթբուքն աշխատում է 80 տոկոսով ավելի արագ: Այն համալրված է նորագույն ութմիջուկանի պրոցեսորով, մինչև 64 ԳԲ հիշողությամբ, նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորով, որի տեսահիշողությունը կազմում է 8 ԳԲ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ սա ընկերության պատմության ամենահզոր MacBook Pro մոդելն է: Այն կարող է ավելի երկար աշխատել առանց վերալիցքավորման և զինված է 6 բարձրախոսներից, Touch Bar վահանակից, Touch ID սենսորից, Force Touch տեխնոլոգիայից և Apple T2 Security Chip-ից կազմված համակարգով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները