Tesla–ն Բեռլինում կկառուցի Եվրոպայում իր առաջին գործարանը

22:02   13 Նոյեմբեր 2019    366

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է Գերմանիայի մայրաքաղաքի ծայրամասում Եվրոպայում ընկերության առաջին գործարանը կառուցելու մտադրության մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով գերմանական աղբյուրին, նոր գործարանը կստանա Gigafactory 4 անվանումը և տեղակայված կլինի Բրադենբուրգում Վիլի Բրանդտի անվան օդանավակայանի մոտակայքում, որը կառուցման փուլում է գտնվում է:

Եվրոպական ձեռնարկությունը կզբաղվի մարտկոցների, ուժային համակարգերի արտադրությամբ: Բացի այդ, գերմանական գործարանում կհավաքվեն Tesla Model 3 սեդանն ու Tesla Model Y կոմպակտ քրոսովերը:

Ընկերությունն արդեն թափուր աշխատատատեղերի հայտարարություն է տվել Գերմանիայում: Աղբյուրի տվյալներով՝ գործարանը թույլ կտա 10,000 աշխատատեղ ստեղծել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները