«Ֆորդո» գործարանը պատրաստ է ուրանի 20 տոկոսով հարստացմանը

22:38   13 Նոյեմբեր 2019    371

«Ֆորդո» գործարանը պատրաստ է ուրանի 20 տոկոսով հարստացմանը, երբ նման անհրաժեշտություն է առաջանում։

Այս մասին հայտարարել է գործարանի տնօրենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

««Ֆորդո»-ում բոլոր աշխատանքները իրականացվում են իրանցի մասնագետների կողմից։ Միակ բացառությունը կայուն իզոտոպերի հարցում մեր համագործակցությունն է ռուսական կողմի հետ,- հավելել է նա,- Կայուն իզոտոպերի ոլորտը պահանջում է ավելի շատ բարդ գիտելիքներ, եւ մենք այդ ոլորտում նախորդող որեւէ փորձ չունենք։

Մենք համագործակցում ենք ռուսաստանցիների հետ արդյունաբերական հարստացման համար շղթայի մշակման հարցում»։

Նշելով, որ «Ֆորդո»-ի շահագործումը սկսելու հետ ուրանի հարստացման հզորությունը երկրում կավելանա 15-50 տոկոսով, տնօրենը հավելել է․ «Այդ ավելացումը հանգեցրել է նրան, որ հարստացման երկրի ունակությունը գերազանցել է 6500 ЕРР-ն, ինչը համարյա համապատասխանում է այն հզորությանը, որը մենք ունեինք մինչեւ միջուկային համաձայնագրի մեկնարկը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները