Մորալեսը Հռոմի պապին եւ ՄԱԿ-ին խնդրել Է Բոլիվիային օգնել դուրս գալու քաղաքական ճգնաժամից

11:44   14 Նոյեմբեր 2019    260

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը նոյեմբերի 13-ին դիմել Է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին եւ Եվրոպայի երկրներին՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսությանը միջնորդություն ցույց տալու խնդրանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես խնդրում եմ միջազգային կազմակերպություններին, ինչպիսին Է ՄԱԿ-ը, Եվրոպայի բարեկամական երկրներին եւ կաթոլիկ եկեղեցուն, որը ներկայացանում Է եղբայր Ֆրանցիսկոս պապը, միանալ մեր երկոսությանը՝ հանգստացնելու համար սիրելի Բոլիվիան: Բռնությունն սպառնում Է կյանքին եւ սոցիալական հաշտությանը»,- գրել Է նա իր Twitter-ում:

Ավելի վաղ Մորալեսը կոչ Է արել «երկխոսության, որին մասնակցեն բոլորը՝ հասարական շարժումները, քաղաքացիական կազմակերպությունները եւ քաղաքական կուսակցությունները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները