Հակադոպինգային կոմիտեն կմեղմացնի թմրանյութեր օգտագործողների պատիժը

11:51   14 Նոյեմբեր 2019    260

Համաշխարհային հակադոպինգային կոմիտեն՝ WADA-ն, էականորեն կկրճատի կոկաին և կանեփ (մարիխուանա) օգտագործելու համար սահմանված պատիժը:

Մարզիկը, ով կօգտագործի այս թմրանյութերից մեկը, կորակազրկվի 3 ամսով, այն դեպքում, եթե կարողանա ապացուցել, որ կոկաինը կամ մարիխուանան չի օգտագործել սպորտային արդյունքները բարելավելու համար:

Որակազրկումը կարող է կրճատվել մինչև մեկ ամիս, եթե մարզիկն անցնի վերականգնողական պրոցես: Իսկ եթե մարզիկը չկարողանա ապացուցել, ապա որակազրկումը կլինի մինչև 2 տարի: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2021թ-ից: Ներկայումս գործող օրենքը շատ ավելի խիստ է. սահմանված է 4 տարի ժամկետով որակազրկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: WADA  


Վերնագիրի այլ պիտակները