Պոմպեոն Անյեսին շնորհավորել է Բոլիվիայի ժամանակավոր նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ

12:33   14 Նոյեմբեր 2019    475

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Բոլիվիայի սենատոր Ժանին Անյեսին երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայտնել է Պետդեպարտամենտը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԱՄՆ-ն ողջունում է բոլիվիացի սենատոր Ժանին Անյեսի գործողությունները, որն իր պատրաստակամությունն է հայտնել ստանձնել պետության անցումային նախագահի պաշտոնը և ժողովրդավարական իշխանափոխության ընթացքում ղեկավարել երկիրը»,- ասված է Պոմպեոյի հայտարարության մեջ:

«Մենք մտադիր ենք աշխատել Ամերիկյան պետությունների կազմակերպության, Բոլիվիայի քաղաքացիական սահմանադրական ինստիտուտների և Բոլիվիայի ժողովրդի հետ՝ ազատ և արդար ընտրություններ նախապատրաստելու համար: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում առաջիկա շաբաթներին պաշտպանել ժողովրդավարությունը և ձեռնպահ մնալ համաքաղաքացիների և նրանց ունեցվածքի դեմ բռնություններից», - հավելել է Պոմպեոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները