Հարությունյա՛ն, Դուք մոռացել եք՝ Ձեզ ով է բերել իշխանության և ով կարող է հեռացնել իշխանությունից. ակցիա

12:37   14 Նոյեմբեր 2019    536

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարները բողոքի ակցիան շարունակում են Հայաստանի կառավարության շենքի մոտ։

«Ձեր կողմից առաջ տարվող թեզը, որ սա նեղ խմբի պահանջ է, պարզապես ջախջախված է», - հայտարարեցին նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդները։

Վերջիններս կառավարության դիմաց են եկել խորհրդանշանական աթոռով։

«Բացեք Ձեր աչքերը, Դուք չեք տիրապետում իրավիճակին։ Արայիկ Հարությունյա՛ն, Դուք մոռացել եք՝ Ձեզ ով է բերել իշխանության և մոռացել եք, թե ով կարող է հեռացնել իշխանությունից։ Դուք պետք է զիջեք նախարարի աթոռը։ Դուք ստում էիք, երբ հայտարարում էիք, որ կառչած չեք աթոռներից, Դուք կառչած եք Ձեր աթոռից», - հայտարարեց ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները