Քաղաքացին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հաղորդում ներկայացրեց ԱԱԾ

12:42   14 Նոյեմբեր 2019    559

Հայաստանի կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներից մեկը զանգահարեց Ազգային անվտանգության ծառայություն՝ ասելով, թե ցանկանում է հաղորդում ներկայացնել, որպեսզի քրեական գործ հարուցվի Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա։

«Ազգային ժողովում պարոն Փաշինյանն իր ելույթում ասաց, թե երկրորդ քաղաքը կիսով չափ թալանել է մի քաղաքացի։ Հիմա միջնորդություն եմ ներկայացնում՝ նյութեր նախապատրաստելու համար։ Նյութեր նախապատրաստեք և քրեական պատասխանատվության ենթարկեք երկրորդ քաղաքը թալանած ինչ-որ մեկին, Նիկոլ Փաշինյանին ներգրավվեք որպես վկա, թող բացահայտի, թե խոսքն ո՞ւմ մասին է և որտեղի՞ց իրեն էդ տեղեկությունը։ Էս ձեզ պատգամ՝ քաղաքացու կողմից», - ասաց քաղաքացի Արկադի Գալստյանը։

Հայաստանի ԱԱԾ աշխատակցին քաղաքացին ասաց՝ գիտի, որ Փաշինյանը հանձնարարել է քրեական օրենսգրքով չառաջնորդվել, այլ առաջնորդվել հրահանգով։

«Հետևաբար, այդ հրահանգը ես տալիս եմ ձեզ, դուք հարուցեք այդ գործը։ Եթե օրենքով չեք առաջնորդվում, հետևաբար, իմ հորդոր-պատգամով առաջնորդվեք», - ասաց քաղաքացին։

Քաղաքացին զանգահարեց նաև ոստիկանություն։

«Վարչապետը՝ սուրբ Նիկոլ Ամենափրկիչ ոսկեբերանը, հայտարարում է, թե երկրորդ քաղաքը թալանել են։ Որպես վկա ներգրավվեք վարչապետին և գործ հարուցեք», - ոստիկանույության աշխատակցին ասաց քաղաքացին։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները