Ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց չեմ վախենում. Ղուկասյան (VIDEO)

12:58   14 Նոյեմբեր 2019    731

Չեն զգում, որ ես այդպիսի մարդ չեմ, որ ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց վախենամ, վախենում եմ միայն Աստծու ահեղ դատաստանից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը, ըստ էության իրեն էր հասցեագրված:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ քրեական ենթամշակույթը Հայաստանից պետք է արմատախիլ արվի, և եթե կան մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու և որոնք մտածում են՝ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ (Նազելի Բաղդասարյանին – Tert.am), «ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով՝ բառի բուն իմաստով»։

«Ինչ-որ սխալ բան չեմ ասել, յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն իրավունք ունի հայտնել, զգում եմ՝ կարծիքներին արտահայտվելուն բռնանում են մանավանդ հանրապետության առաջին համարի կողմից: Գյումրու կեսը թալանելու պահով, որ էդպիսի բան է ասում հարգարժան մեր վարչապետը, ես մի բան կարող եմ ասել. իմ աշխատած տարիներին Հայաստանի ոչ մի կառույց մեր պես մաքուր ու թափանցիկ չի աշխատել»,– ասաց նա:

«Գիտե՞ք դրա ապացույցը, որն է. ոչ թե պարոն վարչապետն է հիմա առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել, այլ ես եմ ընտրվել էն ժամանակ առանց կեղծիքի և առանց կաշառքի: Իր քաղաքական հենարան, մեծ եղբայր հանդիսացող ՀՀՇ-ն 1996 թ., երբ մենք հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով էդ արկղերը վերցրին ու դրեցին աջ կողմը ու անցավ մեկ այլ թեկնածու: Եվ թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ, ՀՀՇ-ի բարձրաստիճան բոլոր ղեկավարների: Էնքան գումար էր եկել Հայաստանի , որ ոչ միայն Գյումրին կկառուցվեր, այլ երեք անգամ Հայաստանն կկառուցվեր, 37 գործարան թալանվեց: Ինքը, որտեղից որ ծնվել է, նրանք ենք թալանել»,- ավելացրեց պատգամավորը։

Վարդան Ղուկասյանը նշեց, որ բանտարկությունից էլ չի վախենում։ Ինչ վերաբերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ նախագծի հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանին միջնորդավորված սպառնալուն, ապա Վարդան Ղուկասյանն ասաց, որ նրան չի ճանաչում, գիտի իր մայրիկին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ղուկասյան  


Վերնագիրի այլ պիտակները