Այն, ինչ Փաշինյանը հիմա ասում է, ու այն, ինչ այն ժամանակ էր ասում, տարբերվում է. Ստեփանյան

12:23   14 Նոյեմբեր 2019    606

Չեմ կարծում թե իրավունք ունեմ միանալ նրանց բողոքին, սակայն նրանց կողքին եմ՝ գաղափարապես: Ես չեմ պատրաստվում նստել սառը քարի վրա, սակայն չեմ կարող հասկանալ այսօրվա քայլերը: Ինձ համար անհասկանալի ու անընդունելի է: Եթե մենք մեր լեզուն, մեր հիմքը, մեր հիմնաքարը չհարգենք, եթե եկեղեցին, պատմությունը չհարգենք, փորձել սակարկումներ անել, սխալ կլինի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է դերասան Վիգեն Ստեփանյանը:

Հարցին, թե ինչպիսի հանգուցալուծում պետք է ունենա երիտասարդների ակցիան, Ստեփանյանը հայտարարեց, թե չի զարմանում, որ Փաշինյանը հպարտանում է Արայիկ Հարությունյանով. «Ես հպարտ եմ, որ մենք այսպիսի ազնիվ երիտասարդություն ունենք: Ուղղակի հարց կա՝ եթե Արայիկ Հարությունյանը գնա, ով է գալու: Կադրեր մենք ունենք, սակայն կբերեն «մի մարդու» սկյզբունքով նշանակված մարդուն: Նայեք այսօրվա խորհրդարանը, «Իմ քայլը» ինչ ցանկանա կորոշի՝ անկախ ընդդիմադիրների ցանկությունից»:

Դիտարկմանը, որ ժողովուրդն է որոշողը, Ստեփանյանը նշեց, որ դա ուղղակի կարգախոս է. «Ժողովուրդը, ըստ իս, հիմա հիասթափված է: Եթե հանկարծ արտահերթ ընտրություններ լինեն, վախենամ 25-30 տոկոս հավաքեն»:

Ստեփանյանը չի հավատում, որ Արայիկ Հարությունյանի գնալով որևէ բան կփոխվի. «Իմ ոլորտում Մակունցը գնաց Նազենի Բաղդասարյանը եկավ, փոփոխությունները միայն դեպի վատը եղան: Հիմա եկել է Արա Խզմալյանը, ի՞նչ է անելու նա»:

Դերասանը խոսեց նաև «Հուզանք ու զանգ» ներկայացման մասին՝ հայտարարելով, որ դրան տրամադրված 2,7 միլիոն դրամով երկու ներկայացում հնարավոր կլիներ բեմադրել. «Ֆիլմ են ուզում նկարել սեռափոխված ծանրամարտիկի մասին: Ընդ որում լսեցի, որ ֆինանսավորվել է նրա չեմպիոն լինելու հատվածը: Ծիծաղելի է: Ի՞նչ է առանձին ենք գնալու նայենք: Այնքան անտեղյակ մարդու կարծիք է, որ չգիտես՝ ինչպես վերաբերվես»:

Դերասանը հիշեցրեց, որ Մելինե Դալուզյանին զրկել են տիտղոսներից, պահանջել են մեդալները վերադարձնել դոպինգ օգտագործելու համար. «Իսկ ինչ վերաբերում է վարչապետի երեկվա հայտարարություններին, ապա ասեմ, որ ես առաջին օրվանից սատարել եմ Նիկոլ Փաշինյանին, կողմնակից եմ եղել, բայց ինքս ինձ հո չեմ ստելու: Այն, ինչ նա հիմա ասում է, ու այն, ինչ այն ժամանակ էր ասում, տարբերվում է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստեփանյան   Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները