Ֆրանսիացի «սարդ-մարդը» մագլցել է Փարիզի 152 մետր բարձրությամբ երկնաքերը

13:18   14 Նոյեմբեր 2019    334

Ֆրանսիացի Ալեմ Ռոբերը, որը հայտնի է «սարդ-մարդ» մականունով, բարձրացել է Փարիզի գործարար թաղամասերից մեկում գտնվող 152 մետր բարձրությամբ Ariane երկնաքերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ 57-ամյա էքստրեմալին հաջողվել է հասնել բարձրահարկ կառույցի վերին հարկերին, նրան մի քանի մետր է մնացել աշտարակի տանիքին հասնելու համար: Նա չի կարողացել հասնել տանիքին և շենք է մտել պատուհանով:

Ցած իջնելով Ռոբերը հանդիպել է ոստիկանության ներկայացուցիչների հետ, որոնք հետևել են կատարվածին: Նրանք էքստրեմալին ոստիկանական բաժանմունք են ուղեկցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները