Facebook-ն ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 3,2 մլրդ կեղծ օգտահաշիվ է ջնջել

15:05   14 Նոյեմբեր 2019    375

Ամերիկյան Facebook կորպորացիայի աշխատակիցներն ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ջնջել են 3,2 մլրդ կեղծ գրանցում:

Այս մասին խոսվում է Facebook-յան պաշտոնական կայքում չորեքշաբթի հրապարակված զեկույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վերջին երկու եռամսյակի ընթացքում մենք սկսել ենք առավել արդյունավետորեն խոչընդոտել կեղծ օգտահաշիվների հայտնաբերման և ստեղծման գործընթացին: Մեր գնահատականներով` ամեն օր կիրառելով տվյալ հայտնաբերման համակարգը` կանխում ենք կեղծ հաշիվներ ստեղծելու միլիոնավոր փորձեր»,- ասվում է փաստաթղթում, որտեղ նոր տվյալներ կան երկրորդ և երրորդ եռամսյակների վերաբերյալ:

Ընթացիկ տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում 1,5 միլիարդ, իսկ հուլիսից սեպտեմբեր՝ 1,7 միլիարդ այդպիսի հաշիվներ են ջնջվել:

Ընկերությունը նշում է, որ անցյալ տարի ապրիլից հունիս ամիսներին ջնջվել է 800 միլիոն կեղծ գրանցում, ընդ որում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին`754 միլիոն: Գրեթե բոլոր դեպքերում Facebook-ի փորձագետները նման միջոցներ են ձեռնարկել մինչ օգտատերերի կողմից բողոքներ ստանալը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները