Անհայտ ուղևորը թռիչքի ժամանակ մարզասարք է տեղադրել ինքնաթիռում ու սկսել մարզվել

15:27   14 Նոյեմբեր 2019    303

Անհայտ ուղևորը թռիչքի ժամանակ մարզասարք է տեղադրել ինքնաթիռում ու սկսել մարզվել: Այդ կադրերը ցուցադրող տեսանյութը լայն տարածում է գտել Instagram սոցիալական կայքում:

Կադրերում երևում է, թե ինչպես է կապույտ վերնահագուստով և սև տաբատով տղամարդը շարքերի մեջտեղում կանգնած կրծքավանդակի վարժություններ անում` հաջորդաբար բարձրացնելով աջ ու ձախ ձեռքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օգտատերերը դեպքի մասին մի շարք մեկնաբանություններ են թողել: Նրանցից մեկը կատակել է, թե ինքնաթիռները մեր օրերում շատ բազմաֆունկցիոնալ են դարձել. այն միաժամանակ կարող է ծառայել թե՛ որպես ննջարան, թե՛ որպես հյուրասենյակ, թե՛ որպես լոգարան, թե՛ որպես վարսահարդարման և մատնահարդարման սրահ, հանդերձարան ու մարզասրահ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները