Պետերբուրգի համալսարանի դասախոսը ցանկություն է հայտնել ֆինանսավորել սպանված ուսանողուհու հուղարկավորությունը

16:13   14 Նոյեմբեր 2019    382

Սանկտ Պետերբուրգի Պետական ​​համալսարանի նախկին դասախոս Օլեգ Սոկոլովը, ով խոստովանել է, որ սպանել և մասնատել է նույն համալսարանի ուսանող Անաստասիա Եշչենկոյին, ցանկություն է հայտնել օգնել աղջկա հուղարկավորության կազմակերպման հարցում:

Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Պոչուևը, փոխանցում է Լենտան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Առաջիկայում տեղի կունենա հուղարկավորությունը։ Կցանկանայինք ֆինանսական օգնություն ցուցաբերել, բայց պարզ է, որ գումարը չի կարող մեղմացնել ողբերգությունը»,-ասել է փաստաբանը՝ նշելով, որ փորձել է կապվել սպանված աղջկա ընտանիքի հետ։

Փաստաբանն ասել է նաև, որ Սոկոլովը հրաժարվել է իր դեմ ցուցմունքներ չտալու իրավունքից և որպես մեղադրյալ տվել է լիարժեք ցուցմունք: Փաստաբանը կոչ է արել «ձեռնպահ մնալ գործընթացի արյունալի մանրամասներից», որպեսզի քննությունն օբյեկտիվ լինի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները