ԱՄՆ-ը ողջունում է Ժանին Անյեսի նշանակումը Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար. Պոմպեո

16:34   14 Նոյեմբեր 2019    343

Միացյալ Նահանգները ողջունում է ընդդիմադիր սենատոր Ժանին Անյեսի նշանակումը Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար։

«ԱՄՆ-ը ողջունում է բոլիվիացի սենատոր Ժանին Անյեսի կողմից երկրի նախագահի պաշտոնակատար նշանակվելը»,- ասվում է Մայք Պոմպեոյի հայտարարությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Անյեսը Բոլիվիան ղեկավարում է դեմոկրատիայի անցման համար, «Բոլիվիայի սահմանադրությանը եւ Միջամերիկյան դեմոկրատական խարտիայի» սկզբունքներին համապատասխան», ընդգծել է Պոմպեոն։

«Մենք հույս ունենք աշխատել Ամերիկյան պետությունների կազմակերպության, Բոլիվիայի քաղաքացիական ինստիտուտների եւ բոլիվիացի ժողովրդի հետ, որոնք կպատրաստվեն ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը հնարավոր մոտ ժամկետում։

Կոչ ենք անում կողմերին առաջիկա շաբաթներին պաշտպանել դեմոկրատիան եւ ձեռնպահ մնալ բռնի գործողություններից»,- ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները