«Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի բաղկացուցիչ մասը». Ադրբեջանի նախագահ

14:14   14 Նոյեմբեր 2019    605

Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի անբաժանելի մասը, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Լեռնային Ղարաբաղը հնուց ի վեր եղել է ադրբեջանական տարածք: Բոլոր հին քարտեզներում, ցարական Ռուսաստանի քարտեզներում Լեռնային Ղարաբաղի տեղանուններն ունեն ադրբեջանական ծագում»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կրոնական առաջնորդների 2-րդ գագաթնաժողովի բացմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով «Ինտերֆաքս Ադրբեջան»-ին:

Երկրի ղեկավարը նշել է, որ հայերի վերաբնակեցումը Ղարաբաղում սկսվել է 19-րդ դարի սկզբներին, ինչը 20-րդ դարի սկզբներին փոխեց այդ մարզի ազգային կազմը:

Նախագահն ընդգծել է, որ բոլշևիկների ժամանակ, երբ քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի հարցը, փաստաթղթերում նշված է, որ «Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում», այլ ոչ թե «փոխանցվի Ադրբեջանին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ   Մեհրիբան-Ալիևա  


Վերնագիրի այլ պիտակները