Նախագահը և առաջին տիկինը Բաքվի կրոնական առաջնորդների գագաթնաժողովում

13:43   14 Նոյեմբեր 2019    383

Նոյեմբերի 14-ին Բաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների համաշխարհային II գագաթնաժողովը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցում են գագաթնաժողովին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գագաթաժողովին ելույթով հանդես եկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Այնուհետև ընթերցվեց Նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությունը ՝ «Հեյդար Ալիև»-ի զքանշանով Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին պարգևատրելու մասին:

Պետության ղեկավարը Հեյդար Ալիևի շքանշանը ներկայացրեց շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին:

Գագաթնաժողովին, որն անցկացվում է Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի 70-ամյակի շրջանակներում, մասնակցում են տարբեր երկրների քաղաքական, հասարակական, գիտական և կրոնական գործիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ:

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ կընդունվի Բաքվի հռչակագիրը:

Նշենք, որ այս տարվա ապրիլի 11-ին Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Համաշխարհային կրոնական առաջնորդների Բաքվի երկրորդ գագաթնաժողովի անցկացման կազմակերպչական հանձնաժողովի ստեղծման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները