Motorola-ն երկու էկրանով ծալովի սմարթֆոն է ներկայացրել - VIDEO

21:42   16 Նոյեմբեր 2019    602

Motorola ընկերությունը ներկայացրել է երկու էկրանով ծալովի սմարթֆոն, որը դարձել է Razr հեռախոսի նորացված տարբերակը:

Այդ մասին հայտնել է Motorola-ի կայքը: «Գրպանի «ծալովի հեռախոս»՝ ժամանակակից սմարթֆոնի հնարավորությունների զուգակցությամբ: Նոր, արմատապես այլ Razr է այստեղ»,- նշում է ընկերությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սարքի ներքին մասը զբաղեցնում է 6.2-դյույմանոց ծալովի OLED-դիսփլեյը: Դրա արտաքին կողմում առանձին էկրան կա արագ գործողությունների համար, որտեղ կարելի է երաժշտություն միացնել կամ ստուգել հաղորդագրությունները: Հեռախոսի հիմնական խցիկը ստացել է 16 պիքսել ընդարձակում, իսկ ֆրոնտալը՝ 5:

Գիշերային տեսունակության և ներսարված արհեստական ինտելեկտի գործառույթներն օգնում են բարելավել նկարահանումների որակը: Նոր Razr-ի վաճառքները կսկսվեն 2020 թվականի հունվարին: Դրա արժեքը սկսվելու է 1.5 հազար դոլարից:



Hayatsk.info

Հեշթեգներ: Motorola  


Վերնագիրի այլ պիտակները