Ճապոնիայի կայսրը սկսել է գահ բարձրանալու գիշերային ծեսը

17:58   14 Նոյեմբեր 2019    286

Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն նոյեմբերի 14-ին սկսել է Աստվածներին ընծաների մատուցման բազմաժամյա արարողությունը, որը վերջինը կդառնա ծեսերի հերթագայության մեջ, որոնք կապված են նրա գահ բարձրանալու հետ:

Ինչպես հայտնել է Կայսերական պալատի վարչությունը, արարողությունը կավարտվի նոյեմբերի 15-ին մոտավորապես 03:00-ի սահմաններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արաողությանը ժամանել է 670 հյուր, ներառյալ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և նրա կաբինետի անդամները, խորհրդարանի երկու պալատների և Գերագույն դատարանի ղեկավարները: Նրանք բոլորը գտնվում են առանձին շենքում և բուն արարողությունը չեն տեսնի: Դրան մասնակցելու համար 59-ամյա Նարուհիտո կայսրը ներկայացել է ձյունափայլ մետաքսե զգեստով, ինչպես վաղ միջնադարում:

Արարողության ընթացքում նա կքայլի իր ճանապարհին հատուկ փռած պաստառով, ինչը խորհրդանշորեն կոչված է միապետին պահպանելու երկրային արատից: Ծեսերի անցկացման համար կայսերական պալատի համալիրի արևելյան մասում հատուկ կառուցված է տարբեր մեծության շուրջ 40 շենք: Արարողության գլխավոր մասը տեղի կունենա երկու տաղավարում, որոնք խորհրդանշում են Ճապոնիայի արևելքն ու արևմուտքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները