Marvel-ի կինոաշխարհում երեք նոր գերհերոս կհայտնվի

18:13   14 Նոյեմբեր 2019    373

Ամերիկյան հայտնի Marvel ստուդիան ուրախացրել է երկրպագուներին նոր գերհերոսների մասին լուրով, հայտնում է «Ունիան»-ը:

Արդեն շատ շուտով կոմիքսների երկրպագուները կտեսնեն այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Moon Knight-ը, Hulk Woman-ը և Miss Marvel-ը, որը կդառնա ստուդիայի առաջին մահմեդական հերոսուհին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Marvel-ի ղեկավարը նաև նշել է, որ բոլոր երեքին սկզբում հնարավոր կլինի տեսնել Disney + հոսքային ծառայության եթերում, և միայն դրանից հետո գերհերոսները կներգրավվեն ստուդիայի ֆիլմերում:

Այնուամենայնիվ, հայտնի չէ՝ այս հերոսները կլինեն երկրորդական կերպարներ, թե Վրիժառուներին հավասար նոր գլխավոր հերոսներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Marvel   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները