ԶԼՄ-ները պատմել են վիրահատությունից հետո Ջիմի Քարթերի վիճակի մասին

21:26   14 Նոյեմբեր 2019    290

ԱՄՆ նախկին նախագահ 95-ամյա Ջիմի Քարթերը, որը ներգանգային ճնշումն իջեցնելու վիրահատության էր ենթարկվել, այժմ լավ է իրեն զգում եւ արդեն քայլում է:

Այս մասին հայտնել է նախկին նախագահի ընտանիքի քահանան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նա լավ տրամադրություն ունի, արդեն վեր է կենում եւ քայլում»,- ասել է քահանա Թոնի Լոուդենը:

Ավելի վաղ Քարթերի կենտրոնը հայտնել է, որ նախկին նախագահը հաջողությամբ ներգանգային ճնշումն իջեցնելու պրոցեդուրա է անցել: Վերջին մեկ տարվա ընթացքում Քարթերին հոսպիտալացրել էին կողոսկրի կոտրվածքով։ Նա նաեւ կոտրել էր ազդրի վզիկը, որի պատճառով նրան վիրահատել էին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները