Ցուկերբերգը TikTok-ում գաղտնի հաշիվ է ստեղծել հայտնի մարդկանց հետևելու համար

21:38   14 Նոյեմբեր 2019    316

Ամերիկյան Facebook ընկերության և նույնանուն սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գաղտնի հաշիվ է ստեղծել չինական TikTok հավելվածում:

Ինչպես նշվում է, հաշիվը հաշվառված է «finkd» մականունով, Ցուկերբերգը նույն անվանմամբ էջ ունի Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Էջին բաժանորդագրված են ավելի քան 4 հազար օգտատերեր, էջի սեփականատերն ինքը հետևում է ընդամենը 61 հոգու: Նրանց թվում են երգիչներ Արիանա Գրանդեն և Սելենա Գոմեսը, ինչպես նաև TikTok հանրաճանաչ բլոգերներ Լորեն Գրեյը և Ջեյկոբ Սարտորիուսը:

Հատկանշական է, որ TikTok-ը չի հաստատել «finkd» հաշվի՝ Մարկ Ցուկերբերգին պատկանելը, բայց հղում է կատարում Instagram-ում գործարարի պրոֆիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները