Բրիտանիայում հյուրանոցների ցանցը կազմել է հաճախորդների ամենատարօրինակ պահանջների ցանկը

21:44   14 Նոյեմբեր 2019    312

Բրիտանական Travelodge հյուրանոցային ցանցի անձնակազմը կազմել է այցելուների կողմից ամենատարօրինակ խնդրանքների ցանկը 2019 թ:

Տարօրինակ խնդրանքներից են`«Vespa» մոտոռոլերի համար լրացուցիչ մահճակալի պահանջը և ոչխարի հոտի առկայություւնը պատուհանի տակ՝ խոր քնի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ եղել է դեպք, երբ այցելուները աշխատակիցներին խնդրել են կազմակերպել լիալուսին կամ հոգ տանել հավի ճուտիկներին:

Travelodge 2019-ի տարօրինակ հարցումներից են նաև. «Կարո՞ղ եք իմ սենյակը լցնել փշոտ ծաղիկների փունջներով»: «Կարո՞ղ եք շքեղ մահճակալ պատրաստել իմ շների՝ Լեդի և Լասի համար»: «Մենք ամուսնանում ենք Գրետնայում, կարո՞ղ եք դառնալ իմ փեսացուի խաչեղբայրը»:

«Կարո՞ղ եք ինձ սովորեցնել, թե ինչպես խաղալ գոլֆ 30 րոպեում»: «Կարո՞ղ եք ապահովել, որ այսօր երեկոյան հյուրանոցի վրայով անցնի հյուսիսափայլը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները