Բրիտանիայի արքայազն Չարլզը սկսում է թողարկել սեփական նորաձևության հավաքածուն

22:05   14 Նոյեմբեր 2019    271

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ իշխանը պատրաստվում է թողարկել տղամարդկանց և կանանց հագուստի պարկուճային հավաքածու:

Prince’s Foundation-ը և իտալական Yoox Net-a-Porter ընկերությունը արդեն սկսել են աշխատանքները «The Modern Artisan» անվանումով հավաքածուի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աշուն-ձմեռ 2020-2021 հավաքածուն կներկայացվի հաջորդ ամռանը: Արտադրության մեջ կօգտագործվի ձեռագործ տեքստիլ, և հավաքածուի ստեղծման համար պատասխանատու կլինեն Մեծ Բրիտանիայի և Իտալիայի երիտասարդ ուսանողները՝ այդպիսով համատեղելով իտալական դիզայնը և բրիտանական արհեստագործությունը, հայտնում է Harper’s Bazaar-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները