Կլիման ազդել է ոչ միայն Ասորեստանյան կայսրության անկման, այլեւ ծագման վրա

09:55   15 Նոյեմբեր 2019    268

Կլիմայական գործընթացները առաջատար դեր են ունեցել ոչ միայն Ասորեստանյան կայսրության՝ անտիկ աշխարհի «գերտերություններից» մեկի անկման, այլեւ ծագման վրա։

Ասորեստանցիների հզորության թաքնված հիմքը մ․թ․ա․ X-VIII դդ․ Մերձավոր Արեւելքի չափազանց խոնավ կլիման էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մեր կողմից հավաքված տվյալները խոսում են այն մասին, որ կլիմայական փոփոխությունները եղել են Ասորեստանի հզորության աճի գլխավոր գործոնները։ Մոտ երկու հարյուրամյակ առատ տեղումները եւ լավ բերքը նպաստել են խիտ բնակեցված քաղաքների աճին եւ երկրի սահմանների արագ ընդլայնմանը։

Այդ «մեգապոլիսները» Ասորեստանի անկման պատճառներից մեկն են դարձել այն բանից հետո, երբ մ․թ․ա․ VII դարում սկսվել է երաշտի նոր դարաշրջանը։

Պատմաբանները կարծում են, որ Ասորեստանը ծագել է Միջագետքի մյուս պետությունների հետ միաժամանակ, սակայն մինչեւ մ․թ․ա․ X դարը այն մնում էր Բաբելոնի եւ վաղ անտիկ դարաշրջանի մյուս տերությունների ստվերի տակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները