Իրաքում գտել են աշխարհում առաջին գերտերությունը ոչնչացրած աղետի հետքերը

09:35   15 Նոյեմբեր 2019    286

Ամերիկյան հնագետները ուսումնասիրել են քարացած ջուրը, որի նմուշները վերցվել են Իրաքի հյուսիսում Կունա Բա քարանձավից, եւ պարզել են, որ VII դարում Ասորեստանյան կայսրության կործանման պատճառ է հանդիսացել երկարատեւ երաշտը։

Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում, իսկ հեղինակների կարճ զեկույցը ներկայացված է Բոուլդերում Կոլորադոյի համալսարանին կից Շրջակա միջավայրի հետազոտությունների ինստիտուտի կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ասորեստանյան կայսրությունը ամենահզորներից է եղել հին աշխարհում։ Գիտնականները կարծում են, որ այն իր զարգացման վերջնական փուլում դարձել է մարդկության պատմության մեջ առաջին գերտերությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները