Բրիտանիան կմեծացնի աշխատող ներգաղթյալների համար քվոտան

09:46   15 Նոյեմբեր 2019    305

Բրիտանիայի կառավարությունը ֆերմայի մինչեւ 10 հազար սեզոնային աշխատողների համար հաջորդ տարվանից կմեծացնի քվոտան՝ բրեքզիթից հետո ոլորտում աշխատուժի պակասը հաղթահարելու համար:

Ներկայումս Մեծ Բրիտանիայում թույլատրվում է ամեն տարի ֆերմաներում աշխատանքի համար վարձել 2500 մարդու, սակայն բրիտանացի ֆերմերներն ասում են, որ դա քիչ է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աշխատողները, որոնք Բրիտանիա են մեկնում ԵՄ աղքատ երկրներից, դեռեւս չեն բախվի քվոտաների:

«Իմիգրացիայի մեր համակարգը պետք է արտացոլի գյուղատնտեսության պահանջները: Դրա կարեւոր մասը կլինի սեզոնային աշխատողների սխեմայի շարունակությունն ու ընդլայնումը»,- ասել է երկրի գյուղատնտեսության նախարար Թերեզա Վիլյերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները