Moodys-ը վատացրել է համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

10:12   15 Նոյեմբեր 2019    268

Առաջիկա երկու տարիներին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն։

Դրա պատճառը առեւտրային վեճերի ֆոնին խոշորագույն տնտեսությունների հանդեպ գործնական թույլ վստահությունն է։ Անկանխատեսելի ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակը դանդաղեցնում է ՀՆԱ-ի աճը՝ մեծացնելով տնտեսական եւ ֆինանսական ռիսկերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախեւառաջ աշխարհաքաղաքական լարվածությունն արտահայտվում է առեւտրային հարաբերություններում, հիմնականում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հակամարտության պատճառով։ Նաեւ լարված քաղաքական իրավիճակը թուլացնում է միջազգային եւ ազգային ինստիտուտները՝ պետություններին թույլ չտալով բարձրացնել բյուջետային պահուստները եւ պայքարել բարձր պարտքային բեռի դեմ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները