16-ամյա կասկածյալը, այնուհետև փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով իր գլխին, սակայն ողջ է մնացել:
Հրաձգության մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ալեքս Վիլյանուևան:
«Մի քանի վայրկյանի ընթացքում մենք մի քանի ահազանգ ենք ստացել»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջին ոստիկանական ստորաբաժանումները դեպքի վայր են ժամանել երկու րոպեի ընթացքում:
Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանությունը հայտնաբերել է հրազենային վիրավորում ստացած 6 անձի, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տուժածներից երկուսը՝ 16-ամյա մի աշակերտուհի ու 14-ամյա աշակերտ, մահացել են ստացած վնասվածքներից: Վիրավորվել են 15 և 14 տարեկան երկու աղջիկ և 14-ամյա տղա։
«Կասկածյալը 16-ամյա աշակերտ է, որի ծննդյան օրն այսօր է»,- հայտնել են ոստիկանությունից:
Associated Press-ը խոսել է կասկածյալի համադասարանցիցներից Բրուք Ռիսլիի հետ, որի խոսքով՝ Նաթանիել Բերհոու անունով կասկածյալը «ինքնամփոփ, սակայն խելացի տղա է»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Կալիֆոռնիա