Նենսի Փելոսին Թրամփին մեղադրել է կաշառակերության մեջ

10:51   15 Նոյեմբեր 2019    362

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթի ցուցմունքները հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կաշառակերության մեղադրանքները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին դեմոկրատների առաջնորդը հայտնել է նոյեմբերի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, գրում է The New York Times պարբերականը:

«Նախագահի կողմից պաշտոնների նշանակված մարդիկ միանշանակ տեղեկություններ են հաղորդել: Նրանց ջախջախիչ ցուցմունքները հաստատել են կաշառակերության փաստերը»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ Թրամփը «չարաշահել է իշխանությունը և խախտել է իր երդումը»՝ սպառնալով կասեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ իր քաղաքական հակառակորդի դեմ հետաքննություն անցկացնելու դիմաց:

Փելոսին պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահը գործել է quid pro quo («ծառայություն հանուն ծառայության») սկզբունքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նենսի-Փելոսի   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները