Թրամփն Ուկրաինայի օգնության կարիքը չունի ընտրություններում Բայդենին հաղթելու համար

11:07   15 Նոյեմբեր 2019    210

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ իրեն անհրաժեշտ չԷ Ուկրաինայի օգնությունը հաջորդ տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում երկրի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին հաղթելու համար:

Միացյալ Նահանգների ղեկավարն իր կողմնակիցների առջեւ նոյեմբերի 14-ին ելույթ Է ունեցել Լուիզիանայի նահանգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես փորձ չունեի նախորդ (նախագահական) ընտրություններում, բայց մենք հաղթեցինք Բուշերի գերդաստանին, այնուհետեւ հաղթեցինք Քլինթոնների գերդաստանին, ինչից հետո հաղթեցինք Օբամայի խիստ խարդախաբարո խմբին (…) Եկեք Ուկրաինայից օգնություն խնդրենք, որպեսզի հաղթե՞նք քնկոտ Ջո Բայդենին: Ես այդպես չեմ կարծում»,- ասել Է նախագահը:

Թրամփի խոսքով՝ հանրապետականներն իրեն խնդրում են պահպանել դեմոկրատների կողմից սկսված պաշտոնազրկման ընթացակարգը, որպեսզի այն նպաստի երկրում Հանրապետական կուսակցության ժողովրդականության աճին: Միացյալ Նահանգների ղեկավարն ընդսմին քննադատության Է ենթարկել «խելակորույս, ցնորված դեմոկրատներին, ձախ արմատականներին եւ զանգվածային լրատվամիջոցներից նրանց գործընկերներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները