Լիբանանի նոր վարչապետ կդառնա ֆինանսների 75-ամյա նախկին նախարարը

11:15   15 Նոյեմբեր 2019    199

Լիբանանի քաղաքական ուժերը համաձայնության են հասել նոր վարչապետի թեկնածության շուրջ, այդ պաշտոնը կզբաղեցնի ֆինանսների նախկին նախարար Մուհամադ Սաֆադին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է LBCI լիբանանյան հեռուստաալիքը:

«Մուստակբալ» կուսակցությունը, Ազատ հայրենասիրական շարժումը, «Ամալ» շարժումը եւ «Հըզբոլլահ»-ը համաձայնության են եկել եւ երկրի նոր վարչապետ կհայտարարեն նախկին նախարար Մուհամադ Սաֆադիին»,- նշել Է հեռուստաալիքը:

MTV հեռուստաալիքը հաստատում Է այդ տեղեկատվությունը եւ ճշտում, որ նոր կառավարությունը ներկայացված կլինի «տեխնոկրատներով եւ քաղաքական գործիչներով»:

Ալիքի տվյալներով՝ «Մուստակբալ» կուսակցությունը, որը գլխավորում Է նախկին վարչապետ Սաադ Հարիրին, ներկայացված կլինի կառավարությունում, բայց ոչ հայտնի մարդկանցով:

75-ամյա Սաֆադին տարբեր նախարարություններ Է գլխավորել Լիբանանում, իսկ 2011-ից մինչեւ 2014 թվականը ֆինանսների նախարարն Է եղել Նաջիբ Միկատիի կառավարությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները