Չիլիի իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնել են հանրաքվե անցկացնել սահմանադրության շուրջ

12:13   15 Նոյեմբեր 2019    264

Չիլիի իշխանություններն ու ընդդիմությունը կարողացել են համաձայնության գալ նոր Սահմանադրության վերաբերյալ 2020 թվականի ապրիլին երկրում հանրաքվե անցկացնելու շուրջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Tercera հրատարակությունը:

Ինչպես նշվում Է, երկարատեւ բանակցություններից հետո նոյեմբերի 14-ին Չիլիի Սենատի ղեկավար Հայմե Կինտանան հայտարարել Է երկրի կառավարող կուսակցությունների եւ ընդդիմության միջեւ պատմական համաձայնության ձեռքբերման մասին, որն ուղղված Է 1981 թվականից գոյություն ունեցող Սահմանադրության փոխարինմանը եւ որն ստացել Է «Հանուն հանրային հանգստության եւ նոր սահմանադրության» անվանումը: «Այս գիշերը պատմական Է Չիլիի համար»,-ասել Է Կինտանան: Նա ընդգծել Է, որ խոսքը «ճգնաժամից խաղաղ ու ժողովրդավարական ճանապարհով դուրս գալու» եւ «բոլոր քաղաքացիների հաղթանակի» մասին Է: Հրատարակության տվյալներով՝ համաձայնագրի 12 կետերից առաջինը մատնանշում Է երկրում հասարակական կարգի վերականգնումը: Ինչպես նշում Է հրատարակությունը, երկուԷջանոց փաստաթուղթն ընդունվել Է երկրում հուզումների սկսվելուց 28 օր անց:

Չիլիում զանգվածային բողոքների սկսվելու առիթ Է դարձել հոկտեմբերի սկզբին մետրոյով երթեւեկության գների աճը: Սակայն դա պատճառներից միայն մեկն Է: Երկրի բնակիչները հանդես են գալիս անվճար կրթություն եւ առողջապահության ծառայություններ ստանալու անհնարինության, ոչ բարձր աշխատավարձերի եւ սակագների աճի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլիի  


Վերնագիրի այլ պիտակները