Անարխիա, իրավիճակ, երբ ընդհանրապես իշխանություն գոյություն չունի․ Պուտին
12:29
15 Նոյեմբեր 2019
365
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Բոլիվիայում տիրող ներկայիս իրավիճակը, ասել է, որ այնտեղ իշխանություն գոյություն չունի և երկիրը գտնվում է քաոսի եզրին:
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդհանրապես իշխանություն չկա ... Անարխիա: Ընդհանրապես, դա հիշեցնում է Լիբիան: Չնայած այն բանի, որ դրսից ուղղակի զինված ներխուժում չկա, երկիրն իրականում գտնվում է քաոսի եզրին»,-այս մասին Բրիքսի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Պուտինը: