35-ամյա Սառա Բարասն ու 37-ամյա Բրենդան Մաչինն իրենց կապը թաքցրել են, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նրանց մայրը նույնն է, սակայն ունեն տարբեր հայրեր: Իրենց կապի ընթացքում ունեցել են 6 երեխա, որոնցից ամենամեծը 14 տարեկան էր:
Բարասը վախեցել է, որ իրենց կապի մասին իմանալուց հետո երեխաներին կվերցնեն և որոշել է սպանել նրանց, ապա ինքնասպան լինել: Եղբայրը խոստացել է օգնել նրան:
Մայիսի 23-ին Բարասն ու Մաչինը փորձել են տանը եղած տարբեր դեղամիջոցներով թունավորել երեխաներին: Նրանք վստահ են եղել, առավոտյան դեղերի մեծ չափաբաժնից երեխաները մահացած կլինեն, սակայն դեղերն ազդեցություն չեն ունեցել:
Այդ ժամանակ եղբայրն ու քույրը խեղդել են երեխաներից երկուսին` ավագ տղաներին: Նրանք իրենց սև գործն արել են ձեռքերով և խալաթի գոտիով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ