Աբաշիձեն եւ Կարասինը Պրահայում կքննարկեն ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը

14:17   15 Նոյեմբեր 2019    458

Նոյեմբերի 28-ին Պրագայում կայանալիք հանդիպմանը Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն եւ ՌԴ-ի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը պլանավորում են ի թիվս այլ հարցերի քննարկել երկրների միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրել Է «Ռեզոնանսի» թերթը:

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը կասեցված Է հուլիսի 8-ից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նման որոշում Է ընդունել Թբիլիսիում հակառուսական ակցաների ֆոնին: Այդ ժամանակվանից Ռուսաստանից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ կարելի Է թռիչքներ կատարել միայն երրորդ երկրների միջոցով, բայց դա, բնականաբար, շատ ավելի թանկ Է նստում:

«Անշուշտ, մենք կխոսենք կասեցված թռիչքների մասին, եւ հանդիպումից հետո ավելի շատ տեղեկատվություն կունենանք այն մասին, թե ինչպիսին են ավիահաղորդակցության վերականգնման հեռանկարները, եւ ինչպես կարելի Է լուծել այդ խնդիրը»,-հայտարարել Է Աբաշիձեն հրատարակությանը տված հարցազրույցում:

Ինչպես նշել Է Աբաշիձեն, ինքը Կարասինի հետ չի հանդիպել հունիս ամսից, ուստի երկար դադարի ընթացքում կուտակվել են բազմաթիվ հարցեր: «Հանդիպումը մեկօրյա Է, եւ մենք հիմնականում կքննարկենք հարցեր, որոնք նախատեսված են Պրահայի ձեւաչափով: Դրանք առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ հումանիտար թեմաներն են: Տեսնենք՝ ինչ իրադրություն Է, որոնք են խնդիրները եւ ինչպիսին Է դինամիկան»,-հայտարարել Է Աբաշիձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աբաշիձե   Կարասին  


Վերնագիրի այլ պիտակները