Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» բողոքներից վնասը կազմել Է 2,5 մլրդ եվրո. RTL

14:26   15 Նոյեմբեր 2019    300

«Դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները լուրջ վնաս են հասցրել Ֆրանսիայի առեւտրականներին եւ պետական բյուջեին:

Ցույցերի սկսվելուց մեկ տարի անց իշխանություններն այն գնահատում են 2,5 մլրդ եվրո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 15-ին հայտնել Է RTL ռադիոն՝ վկայակոչելով հանրապետության կառավարության տվյալները:

Ըստ այդ տվյալների՝ մեկ տարվա ընթացքում ցուցարարների ագրեսիվ գործողություններից տուժած 5 հազար արտադրողներ եւ առեւտրային ձեռնարկություններ դիմել են պետության օգնությանը, որպեսզի խուսափեն բիզնեսի փակումից: Մասնավորապես, նրանք խնդրել են հետաձգել սոցիալական ապահովության հիմնադրամի եւ այլ հարկերի վճարումները 460 մլն եվրոյի չափով: Ապահովագրական ընկերություններն անցած մեկ տարվա ընթացքում 230 մլն եվրոյի փոխհատուցումներ են վճարել 13 հազար ձեռնարկությունների:

«Դեղին բաճկոնավորների» ակցիաների պատճառով ձեռնարկությունների փակումը կամ ավերածություններից հետո դրանց վերականգնումը հանգեցրել Է ամբողջ երկրում 75 հազար աշխատողների գործազրկության: Ամենից ավելի տուժել են հյուրանոցներն ու ռեստորանները, ինչպես նաեւ խանութներն ու տրանսպորտը: Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ակցիաներն սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ին:

Սկզբնապես դրանք անցկացվում Էին ի նշան ավտոմոբիլային վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի: Առաջին ակցիան, կազմակերպիչների տվյալների համաձայն, հավաքել Է 282 հազար մասնակից, այդ ժամանակվանից բողոքողների թիվը շարունակաբար նվազում Է: Հասարակական արշավի մասնակիցների պահանջների ցուցակը ներառում Է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ քաղաքական պահանջներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները