Մորալեսը հայտնել է Բոլիվիա վերադառնալու պայմանը

15:58   15 Նոյեմբեր 2019    306

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ կվերադառնա հայրենիք, եթե կիրակի խորհրդարանը չհաստատի իր հրաժարականի մասին խնդրագիրը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է «Universal» թերթին տված հարցազրույցում:

«Իմ հրաժարականը գտնվում է օրենսդիր ժողովում, եթե ժողովը դա չընդունի, ես կվերադառնամ: Այժմ ես զգում եմ, որ կարող եմ խաղաղացնել Բոլիվիան», - հայտարարել է երկրի նախկին ղեկավարը:

Նախկին նախագահի խոսքով՝ խաղաղությունը չի կարելի զենքով բերել, ինչպես հիմա են անում:

«Բոլիվիային խաղաղություն կբերի երկխոսությունը՝ երկխոսություն ՄԱԿ-ի, Կաթոլիկ եկեղեցու և միջնորդ երկրների մասնակցությամբ», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները