Մորալեսը կվերադառնա Բոլիվիա, եթե խորհրդարանը չհաստատի նրա հրաժարականը

20:13   15 Նոյեմբեր 2019    210

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ կվերադառնա հայրենիք, եթե խորհրդարանը չընդունի իր հրաժարականը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Իմ հրաժարականը գտնվում է (օրենսդիր) ժողովում, եթե ժողովն այն չընդունի, ես կվերադառնամ: Հիմա ես զգում եմ, որ կարող եմ խաղաղություն բերել Բոլիվիային»,- ասել է Մորալեսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեքսիկայում քաղաքական ապաստան գտած Էվո Մորալեսը նշել է, որ չի կարելի խաղաղության հասնել զենքով, ինչպես հիմա անում են: «Բոլիվիան խաղաղություն կգտնի երկխոսության միջոցով` ՄԱԿ-ի, Կաթոլիկ եկեղեցու և միջնորդ երկրների մասնակցությամբ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո նոյեմբերի 10-ին հրաժարական է ներկայացրել: Նրա կուսակցությունը պնդում է, որ նախ պետք է հաստատել նախագահի հրաժարականը, թեև խորհրդարանի նիստն այդ թեմայով բոյկոտվել էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մորալես   Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները