Վրաստանի խորհրդարանի եւս մեկ փոխխոսնակ լքեց մեծամասնությունը

20:51   15 Նոյեմբեր 2019    231

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին որոշել Է լքել խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրության մեջ ուղղումների ձախողման պատճառով, որոնք վերաբերում են ընտրական համակարգի փոփոխմանը:

Այս ամռանը Վրաստանի իշխանությունները խոստացել Էին խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համամասնականի անցնել Թբիլիսիի կենտրոնում բողոքողների ճնշման ներքո: Սակայն նախօրյակին Սահմանադրության մեջ ուղղումների շուրջ քվեարկությունը ձախողվեց. դեմ արտահայտվեցին մեծամասնական պատգամավորները: Ընդդիմությունը եւ քաղաքացիական ակտիվիստները իշխանությանը մեղադրեցին խաբեության մեջ՝ բողոքի բազմամարդ շարժում սկսեցին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ցանկանում եմ հայտարարել, որ ես՝ Զվիադ Ձիձիգուրիս, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակս, խորհրդարանական մեծամասնության անդամս, «Պահպանողական կուսակցության» նախագահս, որոշում եմ ընդունել լքել խորհրդարանական մեծամասնության շարքերը, եւ այդ որոշումը պայմանավորված Է Վրաստանի Սահմանադրության մեջ ուղղումների երեկվա ձախողմամբ»,-ասել Է Ձիձիգուրին նոյեմբերի 15-ին կայացած հատուկ բրիֆինգում:

Նրա խոսքով՝ իրեն հետեւել են «Վրացական երազանք-պահպանողականներ» խմբակցության եւս երկու անդամներ՝ Գիգա Բուկիան եւ Նինո Գոգուաձեն: «Մենք՝ «Պահպանողականներս», երբեք չենք դավաճանել թիմային խաղի սկզբունքներին: Մենք չենք պատրաստվում մնալ այնտեղ, որտեղ ընդունում են նման որոշումներ, որոնք արդարացված չեն»,-բացատրել Է Ձիձիգուրին: Այսպիսով՝ ընտրական բարեփոխման ձախողումից հետո խորհրդարանական մեծամասնությունը լքել Է 12 պատգամավոր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները