Վենետիկում հեղեղման պատճառով փակել են Սուրբ Մարկոսի հրապարակը

17:46   15 Նոյեմբեր 2019    608

Վենետիկի քաղաքագլուխ Լուիջի Բրունյարոն կարգադրել Է փակել մուտքը քաղաքի Սուրբ Մարկոսի կենտրոնական հրապարակ՝ կապված ջրի մակարդակի բարձրանալու հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 15-ին հայտնել Է ANSA գործակալությունը: «Ես ստիպված եմ փակել Սուրբ Մարկոսի հրապարակը, որպեսզի սպառնալիք թույլ չտամ քաղաքացիների առողջության համար»,-նշել Է քաղաքագլուխը:

Քաղաքում կրիտիկական իրադրություն Է ստեղծվել վերջին կես դարի ընթացքում «բարձր ջրի» ռեկորդային բակարդակի կապակցությամբ, որը նոյեմբերի 13-ին հասել Է գրեթե 190 սանտիմետրի: Դա հանգեցրել Է քաղաքի 80 տոկոսի հեղեղման, ներառյալ Սուրբ Մարկոսի հրապարակը, որտեղ ջրի մակարդակը գերազանցել Է 1 մետրը: Հեղեղման պատճառով փակվել են թանգարանները, այդ թվում՝ Դոժերի պալատը: Նոյեմբերի 15-ին Վենետիկի իշխանությունները նախազգուշացրել են ջրի մակարդակի նոր բարձրացման մասին մինչեւ 160 սանտիմետր՝ 130 սանտիմետր կրիտիկական նշագծի դեպքում:

Վենետիկի հյուրանոցների ասոցիացիայի տվյալներով՝ հեղեղումից հետո զբոսաշրջիկների ավելի քան 35 տոկոսը հրաժարվել Է Վենետիկ ուղեւորությունից: Քաղաքի իշխանությունները տարերքի պատճառած վնասը գնահատում են 1 մլրդ եվրո: Իտալիայի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել եւ 20 մլն եվրո Է հատկացրել աղետի հետեւանքների վերացման սկզբնական փուլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենետիկ  


Վերնագիրի այլ պիտակները