Հրապարակվել է Թրամփի և Զելենսկու խոսակցության սղագրությունը

21:16   15 Նոյեմբեր 2019    278

Սպիտակ տան պաշտոնական էջում հրապարակվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի՝ հուլիսին տեղի ունեցած հեռախոսազրույցի ամբողջական սղագրությունը:

Խոսակցության ժամանակ Թրամփը Զելենսկուն առաջարկել է կապնվել ԱՄՆ գլխավոր դատախազի հետ՝ Ջո Բայդենի պոտենցիալ քայլերը հետաքննելու համար, Իսկ Զելենսկին բողոքել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանից և տեղեկացրել նրան, որ վերջին այցի ժամանակ օթևանել է նրա «Թրամփ Թաուեր» հյուրանոցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Շատ խոսակցություններ են գնում Բայդենի որդու մասին, որ Բայդենը կանգնեցրել է հետաքննությունը, և շատերը ուզում են ավելին իմանալ այդ մասին, այնպես որ հիանալի կլինի, որ Դուք կարողանաք ինչ-որ բան ձեռնարկել գլխավոր դատախազի հետ միասին»,-ասել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները