Apple-ը App Store-ից կհեռացնի վեյփինգի հետ կապված հավելվածները

21:55   15 Նոյեմբեր 2019    337

Apple-ը App Store-ից կհեռացնի վեյփինգի հետ կապված 181 հավելված:

Ընկերությունն այս քայլին է դիմել այն բանից հետո, երբ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները հայտնել են 42 մարդու մահվան մասին՝ էլեկտրոնային ծխախոտի հետևանքով թոքերի հիվանդությունների պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Apple-ը երբեք թույլ չի տվել ծխելու համար էլեկտրոնային սարքերի ուղղակի վաճառք հավելվածի միջոցով, այնուամենայնիվ, խանութում ներկայացված ծրագրերից ոմանք օգտվողներին թույլ են տվել վերահսկել իրենց սարքերի ջերմաստիճանը, հրապարակել են վեյփինգի հետ կապված վերջին նորությունները և պարունակում են այլ թեմատիկ բովանդակություն։

Ընկերությունը պարզաբանել է, որ նրանք փորձում են App Store-ը դարձնել խանութ, որին օգտվողները վստահում են, և դրանում վեյփինգի հետ կապված հավելվածների տեղադրումը չի համապատասխանում այդ նպատակին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները