Բելգիայում տղան մահացել է էլեկտրոնային ծխախոտ ծխելուց

22:24   15 Նոյեմբեր 2019    315

Բելգիայում գրանցվել է էլեկտրոնային ծխախոտ ծխելու հետևանքով առաջին մահվան դեպքը երկրում:

Ըստ The Telegraph-ի ՝ Ռաֆայել Պաուերտը մահացել է 18 տարեկանում: Ծխելու սարքը նրան նվիրել է ընկերը` հենց իր 18-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մահը վրա է հասել մեկ ամիս անց այն բանից հետո, երբ երիտասարդը սկսել է առողջական խնդիրներ ունենալ: Ամեն ինչ սկսվել է սովորական անմեղ հազից, այնուհետև հայտնվել է շնչառության վատթարացում:

Եվ հետո Պաուերտը հիվանդանոց է ընկել շնչառական լուրջ խնդիրներ ունենալով: Թթվածնի մակարդակը մարմնում այնքան ցածր էր, որ նրան գցել են արհեստական բժշկական կոմայի մեջ: Տղայի թոքերը «քարացել էին»: Ի վերջո որոշվել է նրան անջատել սարքից:

«Պարզելու համար թոքաբորբի պատճառները, որոնք Ռաֆայելին կյանք արժեցան, բժիշկները ուսումնասիրեցին հնարավոր բոլոր պատճառները: Միակ վարկածը էլեկտրոնային ծխախոտն է»,- ասել է Պաուերտի հայրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները