Լոնդոնյան պատկերասրահից փորձել են գողանալ Ռեմբրանդտի երկու կտավ. VIDEO

11:37   16 Նոյեմբեր 2019    796

Լոնդոնյան Dulwich պատկերասրահից փորձել են Ռեմբրանդտի երկու կտավ գողանալ, հայտնում է Evening Standard պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին: Տեղի ժամանակով 23.30-ին պատկերասրահի ազդանշանային համակարգը միացել է: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանները խոչընդոտել են չարագործների կողմից կտավները պատկերասրահից դուրս բերելուն:

Ոստիկանները հետապնդել են հանցագործներից մեկին, վերջինս անհայտ ծագմամբ նյութ է լցրել իրավապահի դեմքին: Չարագործներին ձերբակալել չի հաջողվել:

Երկու նկարներն էլ հայտնաբերվել են պատկերասրահի տարբեր հատվածներում: Այժմ դրանք գտնվում են շուրջօրյա հսկողության տակ: Ոստիկանությունն իրականացնում է անհրաժեշտ քննչական գործողություններ:

Նշվում է, որ «Ռեմբրանդտի լույսը» ցուցադրությանը ներկայացված է հոլանդացի նկարչի 35 աշխատանք:



Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները