Նախագահ. Հուսով եմ, որ հրեական համայնքը Հայաստանին կստիպի ապամոնտաժել Նժդեհի հուշարձանը

20:20   15 Նոյեմբեր 2019    478

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաղաքական գործիչներին, կրոնական առաջնորդներին, ԶԼՄ-ներին և ոչ կառավարական կազմակերպություններին կոչ է արել Հաղթանակի 75-ամյա հոբելյանի նախաշեմին համախմբել ջանքերը ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի համար:

«Հաղթանակի 75-ամյա հոբելյանի նախաշեմին ես քաղաքական և հասարակական գործիչներին, կրոնական առաջնորդներին, ՈԿԿ-ներին և ԶԼՄ-ներին կոչ եմ անում համախմբել ջանքերը (ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի համար): Մենք պետք է հանդես գանք միասնական դիրքերից, քանի որ սա մեծ վտանգ է: Սա միայն պատմության կեղծում չէ: Սա հիմք է ստեղծում հետագայում խտրականության համար», - հայտարարել է Իլհամ Ալիևը Սիմոն Վիզենտալի Կենտրոնի փոխղեկավար, ռավին Աբրահամ Կուպերի հետ հանդիպմանը:

Նախագահը ափսոսանք է հայտնել առ այն, որ նման գործընթացներ տեղի են ունենում նաև ԱՊՀ երկրներում: «Մասնավորապես, նկատի ունեմ Հայաստանի իշխանությունների կողմից Գարեգին Տեր-Հարությունյանի 6-մետրանոց հուշարձանի տեղադրումը, ով ծառայում էր ֆաշիստներին: Պատերազմի ժամանակ նա սպանում էր տարբեր ազգերի ներկայացուցիչներին, այդ թվում՝ հրեաներին: Նա լրտեսային ցանց էր ստեղծել Բուլղարիայում: Նրան ձերբակալեցին և դատապարտեցին երկար տարիների ազատագրման, նա բանտում էլ մահացավ», - ասել է երկրի ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս Ադրբեջանին»:

Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններին կոչ է արել ապամոնտաժել նախկին իշխանությունների տեղադրած այդ հուշարձանը: «Նոր իշխանությունները (Հայաստանի) ներկայանում են որպես ժողովրդավար ուժ: Ապացուցե'ք դա, ապամոնտաժե'ք այդ հուշարձանը», - ասել է Իլհամ Ալիևը:

Նախագահը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ հանդիսացող ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում գործում է հայկական լոբբի: «Սակայն, կա մի ճշմարտություն: Հաղթանակի 75-ամյակի նախաշեմին ինչպե՞ս կարելի է հանդուրժել Երևանի կենտրոնում նման հուշարձանի առկայությունը: Հիմա նրանք փորձում են նման հուշարձան տեղադրել նաև Բուլղարիայում: Մի հուշարձան էլ տեղադրվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Մի շատ համարձակ մարդ (Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադով) ներկել է սև ներկով (Գարեգին Նժդեհի հուշատախտակը) և հիման ենթարկվում է հայկական սփյուռքի հարձակումներին: Նրանք պաշտպանում են ֆաշիստին: Դրա համար էլ մենք հուսով ենք, որ աշխարհի հրեական համայնքը կաջակցի մեր կոչը և Հայաստանի իշխանություններին կստիպի ապամոնտաժել այդ հուշարձանը», - ասել է Իլհամ Ալիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ   Մեհրիբան-Ալիևա  


Վերնագիրի այլ պիտակները