Վենետիկի ջրհեղեղի հետևանքների վերացման համար Իտալիայում դրամահավաք է սկսվել

15:18   16 Նոյեմբեր 2019    339

Իտալիայի իշխանությունները կոչ են արել օգնություն ցուցաբերել Վենետիկին, որը մի քանի օր շարունակ հորդառատ տեղումների ու հեղեղումների գերակայության տակ է։

Հանգանակությունների համար քաղաքապետարանի կայքում հաշիվ է բացվել։ Բացի այդ, յուրաքանչյուր ցանկացող կարող է 2 եվրո ուղղել աղետի հետևանքների վերացմանը՝ ուղարկելով sms-հաղորդագրություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ակցիային միացել են բջջային կապի բոլոր օպերատորները։ Առանձին կազմակերպություններ կոչ են արել կամավորներին օգնություն ցուցաբերել այս կամ այն թանգարանին, գրադարանին, դպրոցին, եկեղեցուն։

Հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչները կոչ են անում զբոսաշրջիկներին չհրաժարվել Վենետիկ ուղևորությունից՝ չնայած ջրի բարձր մակարդակով պայմանավորված դժվարություններին։ Նշվում է, որ ջրհեղեղի պատճառով արդեն ծրագրված ուղևորությունից հրաժարվել է զբոսաշրջիների մոտ 1/3-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենետիկ   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները