Միլիարդատերերի վարկանիշում Գեյթսն առաջ է անցել Բեզոսից․ Bloomberg

15:44   16 Նոյեմբեր 2019    360

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորել է միլիարդատերերի Bloomberg Billionaires Index-ը։

Ավելի քան 2 տարում առաջին անգամ նրան հաջողվել է վերադարձնել մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գեյսթի եկամուտների աճին նպաստել է Microsoft –ի հետ 10 մլրդ դոլարի, 10-ամյա ժամկետով պայմանագրի կնքման Պենտագոնի որոշումը։ Սկզբում համարվում էր, որ Պենտագոնի ընտրությունը կանգ կառնի Amazon-ի վրա։ Դրանից հետո Բեզոսի ընկերության արժեթղթերի գինն ընկել է մոտ 2 տոկոսով, իսկ Microsoft-ինը բարձրացել 4 տոկոսով։

Ներկայում Գեյթսի կարողությունը գնահատվում է 110 մլրդ դոլար, իսկ Բեզոսինը՝ 109 մլրդ դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակում է շքեղության իրերի առևտրով զբաղվող ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) կորպորացիայի ղեկավար Բեռնար Առնոն՝ 103 մլրդ դոլար կարողությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները