Ֆրանսիայի տնտեսությունը 2,5 մլրդ եվրոյի վնաս է կրել

16:25   16 Նոյեմբեր 2019    272

Ֆրանսիայի իշխանությունները «դեղին բաճկոնների» շարժման բողոքների ընթացքում հասցված վնասը գնահատում են 2,5 միլիարդ եվրո:

Այս մասին հաղորդել է RTL ռադիոն՝ վկայակոչելով երկրի կառավարության տվյալները: Ըստ տեղեկությունների՝ տարվա ընթացքում 5000 արտադրողներ և առևտրային ձեռնարկություններ, որոնք տուժել են ցուցարարների գործողություններից, դիմել են պետության օգնությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնավորապես, նրանք պահանջել են վճարել սոցիալական ապահովագրության հիմնադրամին, նաև այլ հարկեր, ընդհանուր՝ 460 միլիոն եվրոյի չափով, իսկ ապահովագրական ընկերությունները վերջին մեկ տարվա ընթացքում վճարել են 230 միլիոն եվրո փոխհատուցում 13 հազար ձեռնարկությունների:

«Դեղին բաճկոնների» գործողությունները հանգեցրել են հանրապետության 75 հազար աշխատողի մասնակի գործազրկության: Առավել ծանր հարված ստացել են հյուրանոցներն ու ռեստորանները, ինչպես նաև խանութներն ու տրանսպորտային միջոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները